Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էկոլոգիան խիստ կապված է մարդու բարոյական կերպարի հետ» (տեսանյութ)

Հասարակություն
23a699f3413f15cac8dcad15607862e5

Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում  առաջիկա օրերին  ջերմաստիճանը կբարձրանա՝  հասնելով մինչեւ 38-39 աստիճանի։ Ըստ Հիդրոմետի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Երեւանցիներից շատերի համար, սակայն  այս ամառը  նախորդների համեմատ մեղմ է. «Անցած տարի 45 –ին դիմացել ենք, հիմա չե՞նք դիմանում: Հայաստանի համար սովորական բան է»: Հարցման  մեր  մասնակիցներին առավել զարմացնում են ամռանը ոչ այնքան բնորոշ կարկուտն  ու քամին, որոնք ավերածությունների պատճառ դարձան։ «Դա ընդհանուր կենսոլորտի դեստաբիլիզացման արդյունք է: Նման երեւույթներն էկոլոգները վաղուց էին կանխատեսում, աշխարհի գիտնականները երկու անգամ դիմել են մարդկությանը կոչով՝ եթե այսպես շարունակենք վերաբերմունքը բնության նկատմամբ, ապա շրջակա միջավայրը այնպես կփոխվի, որ մարդը չի կարողանա ապրել այդպիսի շրջակա միջավայրում: Հիմա դա տեղի է ունենում»,- նշում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Միայն նախորդ տարի 100 մլն մարդ տուժել է  բնական աղետներից: Ըստ Կարինե Դանիելյանի՝  դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մարդու վարքագիծը  փոխվի: Նույնը վերաբերում է նաեւ հայաստանցիներին.  «Քաղաքները  հիմնականում գոգավորություններում են տեղաբաշխված եւ շրջապատված են անտառածածկ սարերով, մենք սկսեցինք ոչնչացնել կամ կառուցապատել, կամ այդպես էլ մնացել են եւ դա  առաջին հարվածն է, որ տալիս ենք անվտանգությանը»: Միաժամանակ բնապահպանը հիշեցնում է՝  էկոլոգիան խիստ կապված է մարդու բարոյական կերպարի հետ: «Եթե մենք մանրամասն կարդանք Աստվածաշունչը եւ հատկապես բոլոր այն տողերը, որոնցից հետո գալիս է ջրհեղեղը, ապա մենք կտեսնենք, որ մարդը խիստ բարոյալքվել է եւ վաստակել է ջրհեղեղը»,- եզրափակում է բնապահպան Կարինե Դանիելյանը: