Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչփառի ճանապարհը բացվեց. փոխնախարարը խոստացել է հարցը լուծել

Հասարակություն
akcia5

14.03. Տրանսպորտի և կապի փոխնախարարը քիչ առաջ զանգահարել է Հայանիստ համայնքի ղեկավարին և պայմանավորվել են երկուշաբթի օրը հարցը լուծել: Բնակիչների պնդմամբ, եթե երկուշաբթի իրենց խնդրին լուծում չտրվի, ապա երեքշաբթի ժամը 10-ին հավաքվելու են նույն վայրում` եռակի անգամ շատ: Խաչփառի ճանապարհը բացվել է։ Այս մասին մեզ հայտնեց բնակիչներից մեկը։

13.43. Խաչփառի կենտրոնական ճանապարհի երթևեկությունը շարունակում է դադարեցված մնալ, բնակիչները հրաժարվում են ճանապարհը բացել: Ակցիայի վայր են ժամանել նաև փոխմարզպետ Մուրադյանը, այնտեղ է նաև գծատեր  Վոլոդյա Ֆանարջանյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով, նրանք այս պահին Հայանիստի գյուղապետի վրա փորձում են ճնշումներ գործադրել: Մինչդեռ, ըստ նրանց, գյուղապետը ոչ մի կապ չունի վերջիններիս ակցիայի կազմակերպման հետ: Քաղաքացիները չեն պատրաստվում որևէ զիջման գնալ, նրանք պահանջում են լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:

akcia1 12. 28. Այս պահին Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը: Հիշեցնենք՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ պահանջով՝ լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը: Ինչպես ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն է նշում, Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»: akcia3 Բնակիչները գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս: Այս պահին, ըստ բնակիչներից մեկի, գծատերն իր մարդկանցով սադրանքներ է հրահրում` սպառնալով ակցիայի մասնակիցներին: akcia4 Այս մասին տեսանյութ կա  ֆեյսբուքում