Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղանում է Էրդողանի առանց այն էլ անսահմանափակ իշխանությունը. թուրքագետ

Քաղաքականություն
erd700

Թուրքիայում սպասվում են ուշագրավ զարգացումներ, հնարավոր է նաեւ բարդ իրավիճակ լինի. անդրադառնալով երեկ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին՝ նշեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: «Սա ցույց տվեց,  որ բավականին լուրջ խնդիրներ կան անվտանգության, բանակի համակարգում: Էրդողանը կարողացավ հաջողությամբ դուրս գալ սրանից:   Կարծում եմ, որ էլ ավելի կամրապնդի իր իշխանությունը եւ կարծում եմ, որ Էրդողանի համար լրացուցիչ  փաստ կլինի ավելի ինքնավստահ զգալու»,- «Ա1+»-ին ասաց թուրքագետը: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Նրանցից 42-ը սպանվել են Անկարայում: Իսկ շուրջ  150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Քաղաքագետն առաջիկայում կանխատեսում է հաշվեհարդարներ ուժային համակարգում: «Հատկապես բանակում լայն թափ կհավաքեն, եւ սա կուժեղացնի Էրդողանի առանց այն էլ անսահմանափակ իշխանությունը»,- եզրափակեց թուրքագետը: