Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է (ժամանակագրություն) (տեսանյութ)

Քաղաքականություն
CnbppUvXYAAyUoV

Թուրքական իշխանությունները հայտնում են, որ ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է։ 07;50  Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել են Անկարայի դատախազությունից: Նրանցից 42-ը սպանվել են Անկարայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: 05:30  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին հաղորդում է թուրքական NTVհեռուստաալիքը:  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է Ստամբուլի օդանավակայնաի մոտ հավաքված իր կողմնակիցների ամբոոխի առաջ: Նա հայտարարել է, որ հարձակում է իրականացվել Թուրքիայի միասնության և միաձուլման դեմ: Էրդողանը դավաճան է անվանել ռազմական հեղաշրջման բոլոր մասնակիցներին: 05:00  Հեղաշրջմանը մասնակցած տասնյակ զինվորականներ հանձնում են զենքերը:Հեղաշրջումը, ըստ ամենայնի, չկայացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ձերբակալված զինվորների լուսանկարներ է հրապարակել: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից: Այս մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Ստամբուլում նաև հայտնաբերվել է հեղաշրջման 104 մասնակից, նրանցից ոմանք ձերբակալված են: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել էր, որ առաջիկա ժամերին հանդես կգա հատուկ հայտարարությամբ: 1_640x498 04:51  ՏԱՍՍ. Թուրքիայի զինված ուժերի  ղեկավարության մեջ բաժանում է տեղի ունեցել:  Հեղաշրջում իրականացնող զինվորականները հայտարարել էին, որ իշխանությունը իրենց ձեռքում է, սակայն աջակցություն էին ստացել միայն ցամաքային զորամիավորումներից եւ ռազմաօդային ուժերից: Այնինչ հատուկ նշանակության զորքերի հրամանատար գեներալ Զաքայի Աքսակալին հայտարարլ է , որ ՛՛դավաճանների խումբը ոտնձգություն է կատարել իշխանության դեմ՛: 04:13  Անկարայի փողոցներում Էրդողանի կողմնակիցներն ու բանակը բախվել են:Անկարայում հակամարտություն է ընթանում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների և նախագահ Էրդողանի կողմնակիցների միջև: Էրդողանի կողմից են ոստիկանությունը, ռազմական որոշ ստորաբաժանումներ և 10-յակ հազարավոր մարդիկ, ովքեր նախագահի կոչից հետո դուրս են եկել փողոցներ: Ինչպես վկայում են ականատեսների հրապարակած տեսանյութերը՝ մարդիկ արգելափակում են զինվորականների ռազմական տեխնիկան: https://www.youtube.com/watch?v=gk1CAVfcZM8&feature=youtu.be https://youtu.be/ueKiGYTHTXU 03. 25 ermenihaber.am Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN Turk-ի եթերից կոչ է անում դադարեցնել բախումները, ժողովրդին իրար դեմ չհանել. «Թուրքիան ոչ լատինամերիկյան երկիր է, ոչ աֆրիկյան, որ մի խմբավորում հարձակվի ու գիշերով իշխանություն փոխվի» Զինվորականների օդային հարձակումից Անկարայում կա 17 զոհ. նրանք ոստիկաններ են: Թուրքիայի Ռազմաօդային ուժերի F-16  կործանիչը խոցել է հեղաշրջման կողմնակից զինվորականներին պատկանող Sikorsky ռազմակն ուղղաթիռը: 03. 08 Անկարայում ռազմական ուղղաթիռը կրակ է բացել նախագահական թաղամասի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին: NTV-ն հաղորդում է, որ F-16 կործանիչը Անկարայի երկնքում ուղղաթիռ է ոչնչացրել, կան զոհեր; 13692493_1178426535511034_7706092397090467267_n 03. 06 Դեռևս հակասական լուրեր են տարածվում՝ արդյո՞ք Էրդողանը Թուրքիայում է, թե՞ նրան հաջողվել է փախչել; 02. 59 Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակ; Ժամանակ-առ ժամանակ ընդհարումներ են լինում նրանց և զինվորականների միջը,  կրակոցներ են հնչում 02. 55 Փակվել է Թուրքիա-Վրաստան սահմանը; ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում հանգստության կոչ է անում 02. 50 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք ՌԴ-ն ապաստան կտա Էրդողանին. պատասխանը հետևյալն է՝ հարցը կքննարկվի, եթե Էրդողանի կողմից համապատասխան խնդրանք լինի; Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Քերին աջակցություն է հայտնել Էրդողանին; Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին; 1467147141 02. 42 Անկարայի խորհրդարանի շենքի մոտ մարդիկ են հավաքվում. այս մասին հայտնել է պատգամավորներից մեկը; Իսկ Ստամբուլում կրակոցներ են հնչել; 02. 35 Երևանի Զվարթնոց օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել Ստամբուլ- Երևան չվերթի ինքնաթիռը 02. 21 Տանկեր են տեղակայվում Թուրքիայի խորհրդարանի մատույցներում: 02. 02  Լուրեր Թվիթերից. Հզոր պայթյուն է որոտացել թուրքական պետական հեռուստաալիքի շենքում Գերմանիան հրաժարվել է ընդունել Էրդողանին Թուրքիայում արգելափակվել են Twitter, Facebook սոցիալական ցանցերն ու YouTube-ը: 02. 00 BBC-ն հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Թուրքիային՝ զերծ մնալ արնահեղությունից; 01.50 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձ անողները կապ ունեն Գյուլենի շարժման հետ: Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ՝ ազգի ուժն ու միասնակությունը ցույց տալու համար: 00.22 Թուրքիայի մայրաքաղաքում կրակոցներ են հնչել, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են թռչում: Ստամբուլում փակել են Բոսֆորի նեղուցի վրա երկու կամուրջների երթեւեկությունը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ պետք է»: Նա նաեւ ասել է, որ  ստեղծված իրավիճակի պատասխանատուները «կվճարեն ամենաբարձր գինը»; Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետռախուզական ծառայության շենքի ուղղությամ: Թուրքիայի  բոլոր օդանավակայանները փակ են: Թուրքական բանակը հայտարարում է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից:  «ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ գլխավոր շտաբում կան նաև այլ գերի վերցված բարձրաստիճան զինվորականներ: BBC­ն հաղորդում է, որ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորել են Թուրքիայում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությամբ: CNN Turk­ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է: Հայտարարվել է, որ կլինի պարետային ժամ, սակայն պարզ չէ, թե որ կողմն է դա իրականացնելու:   https://www.youtube.com/watch?v=kjF3iyJFdSc