Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովրդավարական Հայրենիք» -ը՝ Տիգրան Տեր-Եսայանի մասին

Հասարակություն
963546049eff673d6e64f89f65f66e3e

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական  խորհուրդը ցավակցում  է Տեր-Եսայանների ընտանիքին  և հարազատներին  Տիգրան Տեր-Եսայանի  անժամանակ  մահվան  կապակցությամբ: Տեր-Եսայանն իր կարճատև  կենսագրությամբ  մեծ ներդրում  ունեցավ  Հայաստանում Մարդու իրավունքների  պաշտպանության գործում, երբ շատ փաստաբաններ խուսափում էին  ընդդիմադիր գործիչների իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց, Տեր-Եսայանը միշտ  առանց շահախնդրության պատրաստակամությամբ էր հանդես գալիս: Ինչն արեց  2002 թվ-ին a1plus հեռուստաընկերության փակման ժամանակ, 2003-2004 թթ  և 2007-2009թթ  հետընտրական քաղաքական զարգացումների ժամանակ  նա եղել է գործընթացների կիզակետում` պաշտպանելով  քաղաքական բանտարկյալների  և քաղականան հալածյալների իրավունքները: Տիգրան Տեր-Եսայանի ներդրումը Մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում պետք է գնահատվի ըստ արժանավույն:     «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  քաղաքական  խորհուրդ