Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը

Պաշտոնական
atoyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՊՏՀ  2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Անդրադառնալով ՀՊՏՀ  2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարևորում է ՀՀ կառավարությունը: Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված ժամանակի պահանջով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: «Առջևում են նոր մարտահրավերներ և կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», - ասել է վարչապետ Աբրահամյանը և համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար: Այնուհետև կայացել է ՀՊՏՀ  ռեկտորի ընտրություն և փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն  համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը: Խորհրդի նիստով փոփոխություններ են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համլասարանի կազմակերպական կառուցվածքում, որի արդյունքում միավորվել են մի քանի բաժիններ: levon gagik hovik ՀՀ կառավարություն