Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 80 զոհ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
CnWxoTEW8AATGO6

Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մարդկանց խմբի մեջ է մխրճվել: Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին: Ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելուց հետո կրակոցներ են հնչել: Հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափում՝ Բաստիլի օրվա տոնակատարությանը նվիրված հրավառությունը տեսնելու: Ըստ ականատեսների՝ վարորդը զիգզագաձև է վարել բեռնատարը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդու սպանի: Ըստ ՏԱՍՍ-ի  բեռնատարի միջից կրակ է բացվել մարդկանց վրա, մոտ 50 հոգի սպանվել է, տասնյակ վիավորներ կան: Քաղաքի իշխանությունները հորդորել են մարդկանց տնից դուրս չգալ: 01:21  Քաղաքի դատախազը հայտարարել է , որ սպանվել է 60 հոգի: 02:15 Նիս քաղաքում մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է: Այս մասին լրագրողներին հաղորդել է Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սեբաստիեն Յումբերը: 04:13 Հարձակման զոհերի թիվը այս պահին անցնում է 80-ը, վիրավոր է ավելի քան 120 մարդ: Բեռնատարի վարորդի ինքնությունը առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ: 4292071 nic sub-buzz-26315-1468531476-1