Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ՀՀԿ-ի ընտրությունը կանգնել Սամվել Բալասանյանի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
sukias

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ՏԻՄ ընտրություններն այս տարի ավելի հետաքրքիր են լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այնպիսի քաղաքական ուժեր են ակտիվացել ՏԻՄ ընտրություններում, որոնք կամ նորաստեղծ են, կամ վաղուց մոռացված. «Իմ կարծիքով՝ նրանք դա անում են, որպեսզի իրենց անունը հայտնի դառնա մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»,-ասաց նա: Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել Գյումրիում ավագանու ընտրություններում պաշտպանել ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի  թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա ՀՀԿ անդամ չէ, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մեր ընտրությունը կանգնեց գործող քաղաքապետի վրա, քանի որ կան ձեռնարկված աշխատանքներ, որոնք պետք է շարունակվեն, օրինակ՝ Գյումրիի վարկային ծրագիրը»: Անդրադառնալով այն փաստին, որ Սամվել Բալասանյանը մի քանի կուսակցություն է փոխել, եղել է նաեւ ԲՀԿ անդամ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այնպես չէ, որ Սամվել Բալասանյանը ԲՀԿ կադր է, դա սխալ է: Երբ նա մտել է քաղաքականություն, նա ընդհանրապես որեւէ կուսակցության անդամ չի եղել»,-եզրափակեց նա: