Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն անվտանգության չի բացառվում, որ տարածքներ զիջեն. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ARCAX

Այսօր հրավիրած ասուլիսում խոսելով ԼՂ հարցում փոխզիջումների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ հանուն Արցախի անվտանգության, չի բացառվում, որ տարածքներ զիջեն: «Առանց ժողովրդի այս հարցը չպետք է լուծվի: Ես այն կարծիքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում է լոկ ռոմանտիկ բաներով: Այս հարցով պետք է լինել շատ օբյեկտիվ: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռոմանտիկներն են զբաղվել մեր խնդիրներով, մենք տանուլ ենք տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է զիջել այն տարածքները, որոնք ավելի քիչ կապ ունեն Արցախի անվտանգության հետ: «Քաղաքականությունը մարդկանց համար է, ոչ թե տարածքների: Ինչի համար են տարածքները: Դրանք ԼՂ անվտանգության համար են: Եթե կարողանում ենք որոշ տարածքների դիմաց ստանալ անվտանգության ավելի շատ երաշխիքներ, ապա կարծում եմ, որ նման դիվանագիտական պրոցեսը ընդունելի է եւ ողջունելի»,-իր տեսակետը հայտնեց փոխզիջումների մասին քաղաքագետ Աղասի Ենոքյանը: