Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 մլն դրամի չարաշահում. «Սոցփաթեթից օգտվել են լրիվ ուրիշ մարդիկ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
09.05.11.1

Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարբեր հանգստյան գոտիներում ու հայտնաբերել 300 մլն դրամի խախտումներ: Դրանք վերաբերում են  սոցիալական փաթեթով հանգիստից օգտվելուն: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչպես են այդ խախտումները ձեւավորվել: «Պարզվել է, որ որոշ զբոսաշրջային օպերատորներ չեն  կատարել իրենց պարտավորությունները հանգստյան գոտիների նկատմամբ, եւ գումարը ծախսել են այլ նպատակով, ըստ այդմ՝ կուտակվել  են պարտքեր: Պարզվել է նաեւ, որ սոցիալական փաթեթից օգտվել են ոչ թե շահառուները, այլ լրիվ այլ մարդիկ: Նկատվել են նաեւ ապօրինի կանխիկացման դեպքեր, եղել են դեպքեր նաեւ, որ բանկերը գումարները չեն փոխանցել  զբոսաշրջային կազմակերպություններին»: Այս ամենը հաշվի առնելով՝ ՎՊ նախագահն առաջարկեց կառավարությանը՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Պարոն Զաքարյան, ճակատագիրը որոշե՞լ է Վերահսկիչ պալատի խորհուրդը, ինչ եք անելու ուսումնասիրությունների արդյունքները»: ՎՊ նախագահն ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքները հասկանալու համար պետք է 100 տոկոսով լիցենզավորված կառույցներում ուսումնասիրություն կատարվի։ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ նախորդ շաբաթվա որոշմանը, ըստ որի՝ կասեցվել էր  սոցիալական փաթեթի հանգստից օգտվելու կետը. «Անցյալ շաբաթվանից սկսած տարբեր հարթակներում սխալ մեկնաբանություններ տվեցին որոշմանը, բայց այդ կասեցումը, կակռազ,  հենց վերաբերում էր այս խախտումներին: Ցավալի է, որ մեր քաղաքացիները մտնում են նման գործարքների մեջ, մենք իրենց հանգիստն ենք  ապահովում այդ գումարով, չպիտի գնան նման գործարքների»: