Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջ ապրելակերպի բանաձևեր՝ LOFT-ում

Կարևոր լուրեր Հասարակություն
11-1

«Ֆերմերները մթերքը սերտիֆիկացնելու գումար չունեն».Ստելլա Սարուխանյան Սոկրատեսն ասել է, որ հարկավոր է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել։ Իսկ առողջ սնունդ ընդունելն առողջ ապրելակերպի բաղկացուցիչներից է: Այսօր LOFT-ում առողջ ապրելակերպի իրենց բանաձևով կիսվեցին ԵՄ Գյուղատնտեսության և Գյուղական զարգացման ծրագրի համակարգող Ջոն Բարկերը, Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի համակարգող Էլլա Բարկերը և Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հկ մարքեթինգի մենեջեր Ստելլա Սարուխանյանը: «Մենք փորձում ենք մարդկանց իրազեկել, թե ինչ է օրգանական մաքուր սնունդը, ինչով է դա կարևոր : Դրա նպատակով արդեն երրորդ տարի է անցկացվում Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը, որը հնարավորություն է տալիս երևանցիներին ծանոթանալու ֆերմերների հետ և ցածր գներով ձեռք բերելու բացառապես էկոլոգիապես մաքուր սնունդ»,- տեղեկացնում է Ջոն Բարկերը: Չորս տարի ապրելով Հայաստանում՝ Ջոն Բարկերը հասկացել է, որ հայկական մթերքը համեղ և որակյալ է, խնդիրը այն է, որ տեղական արտադրողը չգիտի՝ ինչպես ներկայացնել իր ապրանքը, ինչպես փաթեթավորել ու համապատասխան արժեք տալ դրան. «Հայաստանի մրգերն ու բանջարեղենն անզուգական են, իսկ մարդիկ չարաշահում են միսը: Ես այստեղ մսի փոխարեն շատ եմ օգտագործում ձուկ, շատ համեղ է»: Ստելլա Սարուխանյանը զգուշացնում է, որ անզեն աչքով հնարավոր չէ տարբերել՝ սնունդը օրգանական է, թե գենոմոդիֆիկացված, սերտիֆիկացիա քչերն են անցնում, ինչը դժվարացնում է տարբերակումը : «Վերցրեք լոլիկը, որը տատիկի այգուց է քաղված, և լոլիկ, որ գնել եք շուկայից, դրեք պատուհանագոգին: Մի քանի օր հետո տատիկի այգու լոլիկը կսկսի թոռոմել, կծկվել, իսկ այն լոլիկը, որը թունաքիմիկատներով, պարարտանյութերով է սնված և ապրանքային տեսք ունի, սկսում է մի կետից հոտել: Այդ կետից դուրս են գալիս այն նիտրատները, որոնք ներարկվել են լոլիկի մեջ՝ առողջ տեսք հաղորդելու համար»: 22 Ստելլա Սարուխանյանի խոսքով՝ սերտիֆիկացումն այսօր որոշակի գումար արժե, իսկ ֆերմերներն այդքան եկամուտ չեն ստանում, որ գյուղմթերքը սերտիֆիկացնեն. «Օրգանիկ մթերքի ընդամենը մի խանութ կա Հայաստանում՝ «Գրին Դեյ»-ն է: Շատերն եմ օրգանական մթերք վաճառում, բայց դա ապացուցել չեն կարող»: Մարքեթինգի մենեջերը տեղյակ է նաև, որ այնպիսի թունաքիմիակատներ, որոնք օրենքով արգելված են, որոշակի մարզերում չտեղեկացվածության պատճառով, դեռևս օգտագործում են: Մինչ փորձագետները շուկայի նրբություններ էին բացահայտում, Էլլա Բարկերը խոհանոցում բրոկոլիով ապուր էր պատրաստում: Բրոկոլիի ընտրությունը պատահական չէր, այն չի գիրացնում, և թեթև է մարսման տեսանկյունից: Ջոն Բարկերի կինը նախընտրում է միայն ձիթապտղի յուղ, ծովի աղ, իսկ մաղադանոսն ավելացնում է վերջում, որ հնարավորինս քիչ վիտամիններ «զոհ» գնան: Ամուսիններն իրենց սեփական այգին ունեն, որտեղ աճեցնում են օրգանական բանջարեղեն. աշխատանքային օրերին կինն է պատրաստում, հանգստյան օրերին՝ամուսինը: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 24-ին: 100-ից ավելի տաղավարներ են գործելու բոլոր մարզերից, հասցեն անփոփոխ է՝ Անգլիական այգի: lloo