Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմանդոս. Մեր պատասխաններն Ադրբեջանի համար ցավալի չեն

Քաղաքականություն
komandos

Արցախյան ազատամարտի հերոս,  գեներալ-մայոր  Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) վստահ է, որ մեր պատասխան հարվածները ոչինչ են ադրբեջանական կողմի համար.«Մենք միշտ սպասում ենք մեզ  խփեն ու նոր պատասխանենք, բայց այդ պատասխանները Ադրբեջանի համար ցավալի չեն, ընդհակառակը` միայն ձեռնտու է նրանց. պետք է ավելի ցավալի պատասխան տալ, պետք է նախաձեռնողը մենք լինենք»: Կոմանդոսը մտահոգություններ ունի. «Մենք ունենք մի թերություն`  դժվար պահին  ենք միայն համախմբվում, իսկ հետո՞: Եթե կարծում ենք, որ Ադրբեջանի հետ կարող ենք լեզու գտնել` սխալվում ենք, ես չեմ հավատում, որ նրանք մեր կամ իրենց ժողովրդի օգտին որևէ բան կանեն»: Անդրադառնալով  բանակի ու հրամանատարների մասին հնչած քննադատություններին՝ Արցախյան ազատամարտի հերոսը  նշեց. «Մենք չենք կարող այնքան հեռու լինել բանակից, որ ուրիշի խոսքերին լսելով քննադատենք բանակն ու  հրամանատարներին»։