Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ աշխարհն էլ չի կարող համոզել Ղարաբաղի բնակիչներին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
18203_b

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու ԼՂ հիմնախնդրին։ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր եւ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց եւ խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որեւէ ընդհանրություն: Այդպես վարվեցին նաեւ Նախիջեւանի հետ: Այսօր Նախիջեւանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրեն Ադրբեջանի կազմում, հավատացեք՝ անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի»: