Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոկոլադի օր Երևանում. Հայաստանը միացավ միջազգային տոնին

Հասարակություն
5-2

Շոկոլադե տոն Երևանում. Մի կտոր շոկոլադե սալիկ ու շոկոլադասերը երջանիկ է: Փաստ է, որ այն բարձրացնում է տրամադրություն՝ ավելացնելով սերոտոնինի քանակը ուղեղում: Այսօր շոկոլադամոլները կրկնակի ուրախ են. LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի թիմի նախաձեռնությամբ և DAWG Factory Productions-ի հիմնադիր Ջոն Մկրտչյանի մտահղացմամբ՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest-ը: Միջոցառման նպատակն է՝ ծանոթացնել տեղական արտադրող ընկերություններին և ներմուծողներին սպառողների հետ նվիրել մարդկանց մի քաղցր ու համեղ օր: 3 «Մեզ են միացել նաև այնպիսի ընկերություններ, որոնք դեռևս շուկա դուրս չեն եկել և բացումն արեցին հենց փառատոնի ընթացքում»,- տեղեկացրեց LOFT-ի սոցմեդիայի և հանրայնացման կապերի պատասխանատու Անի Ավագյանը: Փառատոնը չսահմանափակվեց միայն շոկոլադի հյուրասիրությամբ։ Հյուրերը հնարավորություն ունեցան վայելել ըմպելիք, մրցույթներ, երաժշտական համարներ՝ LIBER Violin Duo-ի մասնակցությամբ: 7 Մասնակից ընկերություններից մեկի՝ Marengo-ի ներկայացուցիչ Հակոբ Թութունջյանը հանկարծակի է իմացել փառատոնի մասին ու քանի որ ապրանքանիշը նորություն ուներ՝Arabico սուրճի համով շոկոլադ,որոշեց հնարավորությունը բաց չթողնել ու փառատոնին մասնակցելով ներկայացնել ապրանքանիշն ու նորությունը: Փառատոնին մասնակցեց ութ շոկոլադե ընկերություն՝ «Արկոլադ»,«Գրիգ շոկոլա»,«Նաիրյան»,«Sunny day»,«Choco Tad»,«Choco Din»,«Marengo»,«Gourmet dourme»: 4 Choco Fest-ի լոֆթյան հիմնական միջոցառումից հետո սպասվում է afterparty Downtown Club-ում։ Շոկոլադի մեծ չափաբաժնի ընդունումից հետո, ժամը 21-ից աղջիկներին սպասվում է հյուրասիրություն բարմենի կողմից: Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995 թ.-ին, առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում։ Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են փառատոններ և այլ միջոցառումներ, որոնք նվիրված են այս քաղցր տոնին։ Կազմակերպվում են նաև հետաքրքրիր էքսկուրսիաներ դեպի շոկոլադի ֆաբրիկաներ ու գործարաններ։ Հայաստանում շոկոլադի տոնին առաջին անգամ անդրադարձավ Choco Fest-ը և մասնակիցները դեռ երկար կհիշեն տարատեսակ ու բազմահամ շոկոլադե այս երանելի օրը: 6