Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիք է սպանվել Ախալքալաքի հայկական գյուղում. Հետք

Հասարակություն
axal

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Ասիայի և Արմինեի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Մահվան հանգամանքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով, նրանց մահը վրա է հասել երկու օր առաջ. մայրը և ավագ դուստրերը՝ Արմինեն և Ասյան մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետևանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան խեղդամահ է եղել: «Հետքը» փորձեց գյուղացիներից մանրամասներ ճշտել: Բնակիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ Քաչոտյանները սովորական, միջին եկամուտներով ապրող, համեստ գյուղացու ընտանիք էր: Ամուսինը գնում էր արտագնա աշխատանքի, իսկ կինն ու երեխաները զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ: Վաչիանի բնակիչն ասաց, որ դեռևս հայտնի չեն մահվան հանգամանքները, սակայն արդեն պարզ է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում