Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմպրովիզացիոն գինիների համտես՝ Թաիրովների ընտանիքի 180 տարվա մառանում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-gini-2

Ջազ, պանիր և գինի.  գինու համտես է  Պուշկինի 4 հասցեում` Թաիրովների ընտանիքին պատկանող և  շուրջ 180 տարվա պատմություն ունեցող  ստորգետնյա մառանում: Ներկայացված էին ոչ միայն հին ավանդական, այլև նոր սերնդի գինիներ: «Ներկայացրել ենք երեք տեսակի գինի, որոնք ջազ գծի մեջ են՝ սպիտակ, վարդագույն և կարմիր,  սրանք բոլոր իմպրովիզացիոն գինիներ են»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց  «Տրինիտի Կանյոն այգիներ»-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը: Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել: Պուշկինի 4-ը Կառավարության կողմից ճանաչվել  է հանրային գերակա շահ և  պետք է քանդվի։ «Տրինիտի Կանյոն այգիներ»-ի  տնօրեն  Հովակիմ Սաղաթելյանը այս միջոցառմանը  ընտրել է թբիլիսեցի զբոսաշրջիկի դերը։ Diana- nkar hovakim saxatelyan «Ես իմացել եմ, որ այս մառանը, որը պահպանվել է ձեր քաղաքում ,  ուզում են քանդեն: Ես գիտեմ, որ հայերը շատ խելացի են, բայց դուք շատ անխելք կվարվեք , եթե քանդեք այս մառանը, որովհետև մենք Վրաստանում պահպանում ենք բոլոր մառանները  ու բոլոր տուրիստները գալիս են մեզ մոտ , իսկ ձեր մոտ չեն գալիս, որովհետև դուք սենց մառանները քանդում եք»,-հումորով ասաց Հովակիմ Սաղաթելյանը: Վերջինիս  համար ծիծաղելի  է նաև այդ շինությունը  քանդելու ցանկացած պատճառաբանություն։ Պարոն Սաղաթելյանը հեգնանքով նկատում է. «Այստեղ ուզում են ևս մեկ բետոնե  տուփ կառուցել , այստեղ այնքան շատ են այդ բետոնե տուփերը, որ այն օրն էլ  քայլում էի Հյուսիսային պողոտայով և այդտեղ  կարծես տեսիլքների տներ լինեն, ոչ մեկ չի ապրում, բայց լիքը տներ են, իսկ այս վայրը կենդանի վայր է, մարդիկ գալիս են այստեղ, գինի են խմում, զրուցում են, հաճելի ժամանակ են անցկացնում: Diana- nkar gini Դե,  ուրեմն ցանկանանք հաջողություն քանդողներին, որ լրիվ քանդեն ու մենք էլ մոռանանք, որ գինեգործ ազգ ենք եղել ու սկսենք խմել օղի և զգանք դրա հետևանքները: Օղի խմող ազգը բանի պետք չի»: Իսկ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ընդհանրապես տեղյակ չէր, որ այս կառույցն ուզում են քանդել: Մեզ հետ զրույցում այդ կապակցությամբ նա նշեց. «Այս  կառույցն ինչպես տեսնում եք շատ գեղեցիկ օգտագործվում է, քանդելու մասին խոսք կա՞, ես չգիտեմ տենց բան»: Այս մառանը  Հին Երևանի պատմության վկաներից է։ Միջոցառման մասնակիցներից Հասմիկ Շամցյանի խոսքերով՝ քանդելով նման կառույցները մենք մեզ զրկում ենք մեր  սեփական դեմքից: «Երբ հպարտանում ենք, որ Երևանը գրեթե 2080 տարեկան է, ապա պետք է պահպանենք այդ հայտը, իսկ մենք դա չենք անում, ինչը իմ կարծիքով՝ շատ ամոթ է»,-շեշտեց նա: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ իր հերթին հավելեց. «Մանավանդ Երևանն ունի պոտենցիալ գինու տուրիզմի զարգացման համար: Երբ որ նման վայրերը մենք վերականգնենք, ապա կկարողանանք ստանալ այն տուրիստական պրոդուկտը, որը շատ հետաքրքիր կլինի  մեր  հյուրերի համար»: Հիշեցնենք, որ  տարածքի  ձեռբերող  է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դեվելոփըրս» ընկերությունը և  նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Դիտեք նաև տեսանյութը: