Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հեծանվորդները կմասնակցեն հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
34a6fff4a75f031480318895796f46e8_news_large

Հուլիսի 12-17-ին Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում կայանալու է մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների հեծանվային մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը (հեծանվահրապարակ), որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը: Երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը անցյալ տարի նվաճած Էդգար Ստեփանյանը հանդես է գալու մինչեւ 23 տարեկանների մրցաշարում: Վերջին 3 ամիսների ընթացքում Էդգարը հեծանվային մարզաձեւերի համաշխարհային ֆեդերացիայի հրավերով մարզվել է Շվեյցարիայում՝ տաղանդավոր եւ հեռանկարային հեծանվորդների հատուկ կենտրոնում եւ Իտալիա է ժամանելու Շվեյցարիայից: Պավել Ստեփանյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Մեր հեծանվորդները այս մրցաշարին պատշաճ նախապատրաստվելու նպատակով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ 15-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում: Հուլիսի 8-ի առավոտյան Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնելու է Իտալիա: Հուլիսի 8-11-ին Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապակում կայանալու են վերջին մարզումները, իսկ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 12-ին:   Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիա