Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

Սպորտ
sport-mesi

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Մեսին, մեղավոր են ճանաչվել հարկերը չվճարելու գործում եւ դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, նրանք չեն բանտարկվի, քանի որ տեղի օրենսգրքով մինչեւ երկու տարվա ազատազրկումը փոխարինվում է պայմանականով: Սակայն, Լիոնել Մեսին պետք է վճարի 2,2 մլն եվրո տուգանք, իսկ նրա հայրը՝ 1,5 մլն եվրո: Ի դեպ, հայր եւ որդի Մեսիները Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել էին 4,1 մլն եվրո գումար: