Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեզոարյան այծերը կարող են վերանալ

Տնտեսություն
40ce15160f0b12e5fdc82e14c5557b42

Գառնու ձորում հանդիպող եւ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին, ինչպես նաեւ ձկնաշխարհին  վտանգ է սպառնում. նրանք կամաց-կամաց կարող են վերանալ՝ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի գործարկմամբ:   Գառնի համայնքի բնակիչ Արուսյակ Այվազյանը Քաղցրաշենի ինքնահոս համակարգի՝ կառավարության առաջարկած  փոխզիջումային տարբերակին համաձայն չէ: Այդ տարբերակով նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին: «Ի՞նչ տարբերություն՝ մի քիչ ներքե՞ւ, թե՞ վերեւ, ներքեւը մեր հայրենիքը չէ՞»,- «Ա1+»-ին ասաց Արուսյակ Այվազյանը: Քաղցրաշենի ինքնահոս  համակարգի դեմ գառնեցիները բազմաթիվ անգամներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ նշելով, որ այս ծրագիրը մի քանի պաշտոնյաների շահերից է բխում, եւ ամեն կերպ փորձում են գողանալ եւ թալանել ժողովրդին. «Սա հանցավոր, անբարո մոտեցում է»: Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը  խողովակներով տեղափոխել Արարատի 12 գյուղեր: Գառնեցիները նշում են՝ իրենք մենակ չեն կարող պայքարել այս ամենի դեմ եւ միայն  միասնական ուժերով  կարող են փրկել Ազատ գետը ցամաքելուց: