Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կրկեսում արտիստների սուր պակաս կա

Հասարակություն
ba9a5ae53d1aa550d5e3fd8c5f46ed88

  Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին է հայտարարել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակութային այդ բացառիկ հաստատության շենքը կբացվի հաջորդ տարի: Սոս Պետրոսյանի խոսքերով՝  «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը: «Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Սոս Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը: Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում: ՈՒսուցումն անվճար ա: Դպրոց-ստուդիայի հեռախոսահամարներն են՝ 094 42 10 33, 091 20 95 55: «Մենք և՛սովորեցնում ենք, և՛ճանապարհ ենք ցույց տալիս»,- ասում է Սոս Պետրոսյանը: