Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ

Սպորտ
a1mxitaryan

  Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում:   «Մխիթարյանը տեղափոխվում է «ՄանՅու»: «Բորուսիան» հաջողություն է մաղթում նրան Եվրոպայի լիգայում», - մասնակի նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում:   Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42 մլն եվրո փոխհատուցում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կդառնա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ամենաթանկ ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյի ռեկորդը, որը 2006 թվականին 40 մլն եվրոյով իտալական «Միլանից» տեղափոխվել էր անգլիական «Չելսի»: