Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորին ուրախացնում էր». դրամահավաք՝ զինվորի համար (տեսանյութ)

Հասարակություն
Dramahavaq-3

Գերմանիայում բուժում ստացող 19-ամյա Արման Լազգիյանի համար Հյուսիսային պողոտայում դրամահավաք է կազմակերպվել։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմում զինվորը ծանր վիրավորում էր ստացել. հակառակորդի գնդակը մտել էր նրա կոկորդից, ողնաշարով դուրս եկել։ Արմանի դասընկերները և բուհում իրեն ճանաչած երիտասարդները որոշել են այս կերպ աջակցել զինվորին։ «Ծանոթացել ենք համալսարանի շրջանակներում ու իր կատարած սխրանքից հետո պայքարում ենք, որպեսզի մեր ընկերը բուժվի։ Դասախոսական կազմից տեղյակ եմ, որ Արմանն ամենաակտիվ ուսանողներից է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Փանոսյանը։ Հարցին՝ ի՞նչ գիտի Արմանի սխրանքի մասին, նա նշեց. «Գիտեմ, որ թշնամուն է ետ մղել, սակայն ոչ պատերազմական օրերին՝ հրադադարի ժամանակ։ Ակնկալում ենք ժողովրդի աջակցությունը՝ մեր հերոսի մեջքին կանգնելու համար»։ Դրամահավաքի մյուս նախաձեռնողը Արաքս Դավթյանն է, ով Արմանի հետ նույն դասարանում է սովորել։ Ինչիսի՞ն էր Արմանը դպրոցում, նա նշեց. «Որ մտածում ենք Արմանի մասին, միշտ ժպիտ է առաջանում։ Դասասենյակի վերջում էր նստում նա և չորս կողմում բոլորին ծիծաղեցնում, ուրախացնում էր։ Շատ ուրախ, դրական մարդ է»։ Արաքսը շեշտեց, որ զինվորը նվիրատվությունների, օգնությունների հաշվին է տեղափոխվել Գերմանիա՝ բուժման։ «Ռիտա Սարգսյանը թեև իր ֆինանսական, բարոյական, հոգեբանական աջակցությունը խոստացել է, բայց մենք ասացինք՝ Արմանի կողքին ենք։ Մենք մեր սկսածը շարունակելու ենք»,-շեշտեց նա։ Dramahavaq 2   Dramahavaq 1