Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնանորոգված պոլիկլինիկան կսպասարկի 43000 բնակչի

Հասարակություն
630581f4-8071-41a4-bf44-21d92e4c2d56

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տնօրեն Աննա Սիսոյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43000 բնակիչների լիարժեք սպասարկումը: Հարկ է նշել, որ ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տիկնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանի աջակցությամբ: Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան կարող է իսկապես օրինակելի բուժհաստատություն դառնալ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն