Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան (տեսանյութ)

Քաղաքականություն
Exnukyan

Ոստիկաններն այսօր ներխուժել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Վերջինս մարտ ամսին ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ վնասվածք էր ստացել եւ ներգրավվել գործով որպես տուժող։ Պարոն Եղնուկյանի խոսքով՝ իր կինն արդեն երկու անգամ քննիչի մոտ ցուցմունք է տվել եւ ասել, որ այլեւս չի մասնակցելու դատերին, ցուցմունք չի տալու, քանի որ ասելիք չունի։ «Մեզ երկու անգամ ծանուցում են ուղարկել, սակայն Ռուզաննան չի ներկայացել։ Սա իր քաղաքացիական անհնազանդությունն է։ Բայց այսօր եկան ոստիկանները եւ ցանկացան մտնել իմ տուն։ Ես նրանց ասացի, որ կինս տանը չէ, բայց ոստիկանները չհավատացին, ասացին՝ պետք է մտնենք ներս, ստուգենք։ Բայց նրանք իրավունք չունեն մտնել իմ բնակարան։ Ես օրենքը լավ գիտեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց նա։ Կարո Եղնուկյանը նշեց, որ ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է ներս մտնել, սակայն նրանց արագ դուրս են հանել. «Ոստիկաններից մեկի գլխարկն ընկավ, ես հետո դուռը բացեցի, տվեցի, իսկ մինչ այդ լսեցի, թե ինչպես է ոստիկաններից մեկը հեռախոսով զեկուցում, թե ես իրենց նկատմամբ բռնություն եմ կիրառել»,-պատմեց նա։ Ի դեպ, Ռուզաննա Եղնուկյանն այդ պահին գտնվում էր Գեւորգ Սաֆարյանի դատին։ Կարո Եղնուկյանը տեսագրել է, թե ինչպես են ոստիկանները փորձում մտնել իր տուն։ Մանրամասները՝ տեսանյութերում