Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՊ համաձայնագիրն ընդունվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ab321682ba76e2ad38d1bbd1dc3b69c4

ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրն ընդունվեց  101 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ-ն քվեարկեց ու ընդունեց նաեւ մյուս բոլոր նախագծերը, որոնք քննարկվել էին երեկվա նիստում: Այսօր եւս ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները քվեարկեցին մեկը մյուսի փոխարեն՝ ՀՀԿ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Արտակ Դավթյանը, Հրանտ Գրիգորյանը, Արտակ Սարգսյանը, ԲՀԿ պատգամավորներից՝ Մուրադ Գուլոյանը, Ռուբեն Գեւորգյանը: 104 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, որ Արթիկում անմխիթար իրավիճակ է. «Որոշ թաղամասերում ջուրը  լճացել է, սկսում է նեխել եւ պոտենցիալ վարակի աղբյուր է: Ի՞նչ քայլեր է կառավարությունը նախատեսում»: «Կփորձենք օգնել, եթե դա այդպես է»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, որը տեւեց քսան րոպե: «Բարի ճանապարհ՝ այսօրվա համար»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: