Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով բանակցությունների համար». Ազատություն

Քաղաքականություն
CAFA345B-A67B-4FFC-AA4F-5D3B19244AB2_w640_r1_s

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, Փարիզում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք՝ Լավրովը Փարիզ է մեկնել նախօրեին, այսօր արդեն տեղի են ունեցել երկու արտգործնախարարների բանակցությունները միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է ֆրանսիայի արտգործնախարարը: Անցյալ շաբաթ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու՝ պաշտոնական Փարիզի մտադրության մասին բարձրաձայնել էր Բաքվում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն՝ հայտարարելով, թե որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան պատրաստ է ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Երևանն ու Բաքուն, սակայն, չէին արձագանքել այս առաջարկին: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում