Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը որդու գերեզմանը միայն հեռվից է տեսել (տեսանյութ)

Հասարակություն
erablur

23 տարի է՝ 75-ամյա Աննման Եղիազարյանը որդուց լուր չունի։ Արցախյան ռազմաճակատ մեկնած  19-ամյա Անդրանիկին գտնելու բոլոր ջանքերն անցել են ապարդյուն. «10 անգամ Կարմիր խաչին եմ դիմել, կոմպյուտերներով, անհատ կորածների տեղ եմ գնացել, սոցնախարարություն եմ դիմել, որ երեխես անհայտ  կորած է, տենց էլ գնաց ու գնաց»։ Գերեզման չունեցող տղայի  կարոտը տիկին Աննմանը Եռաբլուր այցելելով է լրացնում։ Մոր  հիշողության մեջ  որդու վերջին խոսքերն են. «Ինձ խաբեց, չասեց, որ ես գնում եմ սահման, մենակ ասեց այ մամ ոնց կարելի է մեր հողն ու ջուրը, կռիվ, պատերազմ է, ես նստեմ տուն։ Ասի չէ տղես չգնաս ես մեղք եմ, դրանից հետո էլ ոչ տեսել եմ»,- ասում է տիկին Աննմանը։ 8a3214a5-681f-4c31-8cb5-b73606461e22 Որդու անհետ կորելու լուրին չի դիմացել հայրը, որը մահկանացուն կնքել է 20 օր հետո։ Տիկին Աննմանին էլ մշտական ուղեկից են դարձել հիվանդությունները։ Այս տարիների ընթացքում պետական աջակցություն չի եղել. «Ոչ մի բան չեմ տեսել էս կառավարությունից, ոչ մի անգամ չեմ լսել ասեն՝ երեք տարի ինսուլտ խփած ա, ոնց ես ապրում։ Մի անգամ դիմեցի, ասի սանատորյա՝ ասին չկա»։ 22289945-de53-4fe8-8848-71944bf145a1 1992-ի ամռանը` 18 տարեկան հասակում ճակատ մեկնած երևանցի Հրաչյա Հարությունյանին մայրն այլեւս չի տեսել։  Որդու վերջին կռվի տեսանյութը տիկին Շամիրամին ցույց է տվել Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝17 տարի հետո։ «Ես պարզ իմ տղուն տեսա, ոնց կլինի մայրը իր երեխուն չճանաչի։ Շատ կարճ է տևել կռիվը ու տղաները սենց մեջք մեջքի տված, ջրատար առվի մեջ շրջապատել են»,- ասում է Շամիրամ Մովսիսյանը ։ Հրաչյան ու ընկերները զոհվել են Մարտակերտի Լենինավան բնակավայրի համար մարտերում։ Շամիրամ Մովսիսյանը որդու զոհվելու տարածքը միայն հեռվից է տեսել. «Դիրքերից մեզ ցույց տվեցին տղաների տեղը, բայց վախենում էին, ասում էին,մի քիչ վտանգավոր է»։ Տիկին Շամիրամը որդուց հետո մեկ էլ նույն՝ կորստի զգացողությունն ունեցել է Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ։ «Ոնց որ նորից թարմանար մեր վիշտը, նշանակություն չունի մեր երեխեքը չեն»։ Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակը հարգելու օրվա առիթով  այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի պաշտոնյաներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։