Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրավորող, հաշվապահ, դերձակ. աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

Հասարակություն
gyumri-3

Հունիսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանԶբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին  մասնակցել է  տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 34 գործատու՝ 225  առկաև 643 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել  ծանոթանալ մարզիաշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության  ծրագրերին, որոնք ևսաշխատանք գտնելու հնարավորություններ են ստեղծում,  հատկապես՝ աշխատաշուկայում անմրցունականձանց համար: gyumri1 Աշխատանքի տոնավաճառում գործատուներն հիմնականում ներկայացրել են  ապահովագրական գործակալների, դերձակների, դիզայներների, ծրագրավորողների և հաշվապահների թափուր աշխատատեղեր: Գյումրի քաղաքում  2016թ. հունիսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13382 անձ:  Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 11189 անձ,կամ 99.1%-ը: gyumri2 Տարեսկզբից Գյումրի քաղաքում զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի է տեղավորվել 370 աշխատանք փնտրող, որից 287-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին