Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի». Հեղինե Բիշարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
PsU4qu3qFz4

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր մեղադրանք հնչեցրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հասցեին։ Նա ասաց. «ԸՕ առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանն ասում է՝ մենք գիտենք ձեր չափը, պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարող եք խոսել։ Երեկոյան ինքն իր ձեռքով զանգահարում է, ասում է՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել է, որ ես բամփել բառ եմ օգտագործել։ Խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք այդ բառը։ «Դուք լկտիաբար ստում եք»,-տեղից պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։ «Դուք այլևս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք։ Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, այդպիսի բառեր մի օգտագործեք»,-հորդորեց Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակեց ելույթը` նշելով. «Բոլորը Հռոմի պապից մեջբերումներ են անում։ Այնպես եք խոսում, ոնց որ Հայաստանում հոգևոր առաջնորդ գոյություն չունի։ Ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր հոգևոր առաջնորդներով։ Ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր երկրի նախագահով, վարչապետով։ Բայց, ցավոք, մեր ժողովուրդը զրկված է այդ մեծ հաճույքից»։ «Ինչ-որ հնչեց՝ կապված իմ անձի հետ, բացարձակ ապատեղեկատվություն և սուտ է։ Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին որոշ պարբերություններ իմ խոսքից չտեղադրել, բայց ինչ հնչեց այստեղ, բացարձակ սուտ է։ Նշյալ գործիչն իմանալով ճիշտն, այստեղ սուտ տեղեկատվություն է տարածում։ Իմ արժանապատվությունից ցածր է նման անմակարդակ, նվաստ անպարկեշտ և տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Այնուհետ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանը, որի հասցեին ավելի վաղ մեղադրանք էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը։ «Այն ԸՕ-ն, որի շուրջ քննարկում եղավ այստեղ, հանկարծ երկնքից իջնում են մարդիկ, որոնք սկսում են խոսել ԸՕ շուրջ աշխատանքի մասին, որի իրավունքը չունեն։ Եթե այստեղ եկել, պատմում եք ողորմելի, լրագրողական մակարդակի բաներ, ներողություն եմ խնդրում բոլոր պարկեշտ լրագրողներից, դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է այսուհետ։ Դուք ձեր քթին ուտելու եք։ Մարտի 1-ի արյունն այսօր ձեր վրա է, կոնկրետ քո վրա է։ Տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով՝ տարաք զոհաբերելու և խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը,-դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց տիկին Բիշարյանը։ - Եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»։