Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը վերականգնում է առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ

Քաղաքականություն
putin-1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախ ցավակցություն է հայտնել երեկ Թուրքիայի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ, ապա հայտնել, որ ամեն ինչ արվելու է՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար։ Սակայն իր կողմից Թուրքիան պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Պուտինը նաև նշել է, որ հանձնարարություններ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ երկու երկրների միջև առևտրա-տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ։

 Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։