Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մանրամասներ՝ Բյուրեղավանի գիշերօթիկի գործով

Հասարակություն
download-4

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել է որոշում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին: Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 19-ին ԹԻՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ կապված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ.Բերիկյանին  և   նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության  նախկին պետ Լ.Ղազարյանին, ինչպես նաև ստուգել ոլորտին առնչվող նախարարության այլ աշխատակիցների գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության փաստը: Հաղորդման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը ՀՀ Վարչապետի 02.05.2014թ. թիվ 378-Ա որոշմամբ, իսկ  նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության նախկին պետ Լալա Ղազարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 02.05.2014թ. 38-Ա/4 հրամանով ենթարկվել են  կարգապահական տույժի՝ խիստ նկատողության՝ երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտը, մասնավորապես՝ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատանքները վատ համակարգելու և պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հատուկ քննչական ծառայությունը 04.06.2016թ. որոշմամբ մերժել է քրեական գործի հարուցումը՝ նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ գլխավոր դատախազությունը (հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա.Բարսեղյան) ստուգման ենթարկելով ՀՔԾ-ի 04.06.2016թ. որոշման օրինականությունը՝ գտել է, որ նախապատրաստված նյութերը պարունակում են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու մասին վկայող տվյալներ, և կայացրել է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ-ի 04.06.2016թ. որոշումը վերացնելու և ՀՀ քրեական  օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական անփութություն) քրեական գործ հարուցելու մասին: ԹԻՀԿ