Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի մասին հարցրեք ձերբակալողներին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Seyran-nkar

Չնայած անհայտ կորած զինծառայողների մասին այժմ տեղեկություններ չկան, այնուամենայնիվ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է՝ նրանց հիշատակը վառ պահելու համար։ Այս մասին այսօր նշեց Պնախարար Սեյրան Օհանյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման արարողությանը հաջորդած ճեպազրույցին։ «Յուրաքանչյուրիս ցանկությունը կլինի, որ այդ օջախներում մի օր դուռը բացվի և երջանկություն լինի»։ Այս օրերին Ազգային ժողովը քննարկում է Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին պայմանագիրը։ Բազմաթիվ մտահոգություններ են հնչում, որ սա «կկապի Հայաստանի ձեռքերը», վերջինս կկորցնի ռազմական անկախության կարևոր բաղադրիչ։ Սեյրան Օհանյանը մտահոգիչ ոչինչ չի տեսնում.  «ՀՕՊ նոր համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որ մենք Կովկասյան տարածաշրջանում և ՀՀ տարածքում մեր օդային պաշտպանության խնդրում ներառենք նաև ՌԴ-ի 102-րդ բազայի 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները»։ Նախարարը նաև անդրադառնում է ռուսական 200 միլիոն դոլարանոց վարկով Ռուսաստանից զենք-զինամթերք գնելու հանգամանքին, զենքի՝ ուշ մատակարարմանը Հայաստանի Հանրապետությանը. «Չպետք է մոռանանք, որ այն տարբերվում է կանխիկ գնումներից, որովհետև համապատասխան ընթացակարգեր ունի։ Պայմանագրերի 80%-ն արդեն կնքել ենք։ Մոտ ժամանակներս մյուս 20%-ի պայմանագրերը կկնքվեն»։ Սեյրան Օհանյանը հակիրճ արձագանքեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը. «Այդ մասին հարցրեք ձերբակալողներին»։ Ըստ նրա՝ իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ՊՆ-ում մեծաթիվ պաշտոնանկություններ են եղել. «Շուրջ 140 հոգի գնդապետից բարձր պաշտոններից ազատվել են»։ Իսկ արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն քայլեր արել է, որ հաջորդ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հայկական զորամասերը կխոցվեն ադրբեջանական ԱԹՍ-ների կողմից, հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք մշտական աշխատանք տանում են։ Մանրամասները՝ տեսանյութում