Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոզա Ծառուկյան. «Հնարավոր է՝ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Roza-Carukyan

Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը հիմքեր ունի կարծելու, որ իր եւ Հռոմի Պապի միջեւ ընդհանուր եզրեր կան. «Իմ մայրս կաթոլիկ է, հնարավոր է, որ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի»: Գուցե նաեւ այդ պատճառով է Ռոզա Ծառուկյանը բարեգործ՝ նա կաթոլիկ մորից է ժառանգել այդ գիծը, խղճով եւ բարի կին էր գյուղի մեջ,-հիշում է տիկին Ծառուկյանը. «Մահացել է 87 տարեկան հասակում, բայց ամբողջ հանրությունը նրա թաղման արարողությունը կատարում էին, ոնց որ մի 27 տարեկան կնոջ»: Տիկին Ծառուկյանը Պապի կյանքն ու կենսագրությունը չգիտի, չի կարող ասել՝ համեստ է նա, թե ձեւեր է թափում: Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանի մայրն իր փիլիսոփայությունն ունի. «Ցանկացած մարդ, որ բնությունից ծնվում է, աշխարհ է գալիս, պարտավոր է ենթարկվի բնության օրենքներին եւ իր ստեղծածից անպայման բաժնեմաս հանի կարիքավորներին»: Կիրակի օրը տիկին Ծառուկյանը Մեղրիից Գյումրի ճանապարհ է կտրել, որպեսզի բաց չթողնի Հիսուս Քրիստոսի լատիներեն խոսքը Ֆրանցիսկոսի շուրթերով: Ո՞վ էր Ռոզա Ծառուկյանն առանց Աստծո. «Առանց Աստծո հիմա ես էստեղ նստած չէի լինի»: Եվ տիկին Ծառուկյանի այգիների եւ մեղուների պտղաբերության մեջ էլ խառն է Աստծո մատը, բայց այստեղ էլ կյանքի փիլիսոփայությունը նրան օգնում է շատ չոգեւորվել. «Ինձ ասում են՝ տիկին Ռոզա, գիտե՞ս ինչ բերք ենք ստանալու, ես ասում եմ՝ դեռ հայտնի չի, երկնային տիրոջ կամքն է, հնարավոր է մի հատ մեծ բերք ստանանք, հնարավոր է մի հատ հարավային քամի լինի»: Ի դեպ, Ռոզա Ծառուկյանը պնդում է, որ այլեւս երբեք թույլ չի տա, որ իր որդին՝ Գագիկ Ծառուկյանը, խառնվի քաղաքական կյանքին: Գուցե մեկ տարի առաջ ամպե՞ր կուտակվեցին նրա գլխին. «Ոչ մի վտանգ էլ չեմ տեսել, քաղաքականությունից խնդրում եմ ոչ մի հարց չտաք, ինձ ոչ մի հարց չի հետաքրքրում, ես բարեգործ եմ»: