Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չենք վերցնի մեզ վրա մեղք». Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Rustam-Gasparyan-nkar

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ դեռ շարունակվում է մի խումբ ակտիվիստների ակցիան։ Նրանք պահանջում են պատգամավորներից ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը չվավերացնել։ Ավելի վաղ ԱԺ նիստից դուրս եկած պատգամավոր Ռուստամ Գասպարյանին ակտիվիստներից մեկն ասաց. «Կոչ ենք անում, որ դեմ քվեարկեք, քանի որ սա դավաճանություն է»։ «Հարցեր են դեռ պարզաբանվելու։ Մենք հարցեր ունենք տալու և հարցերի պատասխան ունենալու»,-պատասխանեց պատգամավորը։ «Կոչ ենք անում՝ դեմ քվեարկել։ Այս մեղքը ձեր վրա մի վերցրեք»,-շարունակեց ակտիվիստը։ Պարոն Գասպարյանը հավատացրեց. «Հաստատ չենք վերցնի մեզ վրա մեղք»։