Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա միավորված, ոչ թե միասնական ՀՕՊ է»

Քաղաքականություն
sharmazanov-1

ԱԺ արտահերթ նիստում այսօր Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը: ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ հարց տալու իրավունքով Արա Նազարյանից հետաքրքրվեց. «Տարբեր գնահատականներ եղան այս ընթացքում՝ մի մասը պրոֆեսիոնալ, մյուսը՝ ոչ: Շատերը հայտարարեցին, որ սա հակաօդային միասնական համակարգի ստեղծում է, սակայն սա այն դեպքում, երբ ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, սա միավորված, այլ ոչ թե միասնական պաշտպանություն է, եւ ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ներքին ինքնուրույնությունը և ուղիղ ենթարկվելու են ՀՀ ղեկավարությանը»: «Միանշանակ՝ այո»,- արձագանքեց Արա Նազարյանը: