Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց Ադրբեջանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Sargis-Karapetyan

«Երբեք նման բան չի եղել, որ հայ զինվորը դուրս գա թշնամու դեմ և պարտվի։ Այս անգամ էլ հայ զինվորը առասպելական քաջությամբ դուրս եկավ իրենից տասնապատիկ  ավել տանկերով և հրթիռներով եկած  թշնամու դեմ և հաղթեց, հաղթեց նաև ներքին դավաճանին, որոնք հայ ժողովրդի իշխանությունն են զավթել և թուրքերին հրահրեցին մեր դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը՝ խոսելով քառօրյա պատերազմի և ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Իշխանությունները՝ երկրի նախագահի գլխավորությամբ,  պայմանավորվել էին, որ թուրքերը հարձակվեն, մերոնք կփախնեն և այդպիսով հարցը կլուծվի՝ հողերը կհանձնեն, մի քանի հազար երեխա կկոտորվեն և վերջ՝ հարցը կլուծվի։ Այս ազգի  թշնամիները նախկին և ներկա իշխանություններն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան՝ իրենց թալանչիներով, իրենց հանցակազմ բանդաներով ու մարդասպաններով։ Մինչև նրանց չվերացնենք, հայ ժողովուրդը չի փրկվի։ Ով շատ է թալանել ու սպանել հայ ժողովրդին՝ նրան գեներալի կոչում են տվել, նախարարի պաշտոն են տվել , անսահմանափակ իրավունք են տվել»,-հավելեց  նա։ Սարգիս Կարապետյանը իր զայրույթն ու զարմանքը հայտնեց առ այն, թե ինչպես կարող է պատահել, որ զինվորները ռազմի դաշտում փամփուշտ չունենային կամ ականապատված տարածքով թշնամին գար լցվեր Թալիշ ու ականպատված տարածքում նրանց որևէ բան չլիներ։ «Ոնց կարող է պատահել, որ երկրի նախագահը վեր է կենում և ասում է, որ մենք կռվել ենք 80-ական թվականների զենքերով ու ոչ մեկը դրան ձայն չհանի։ Ի, հո մենք էշ չենք։ 20 տարի է մենք հայտարարում ենք, թե հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, բա էդ  ինչպե՞ս պատահեց, որ թուրքը լցվեց մեր դիրքերն ու մեր երեխաներին արեց մորթազերծ, դա իրենց կամքով ու պայմանավորվածությամբ է եղել»,-իր վրդովմունքը հայտնեց ազատամարտիկը։ Վերջինս նաև վերհիշում է, թե ինչպես 1994թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազատամարտիկի խոսքերով՝ փրկեց Ադրբեջանը. «Թուրքը, մանավանդ ադրբեջանցին չի եղել ու չի էլ կարա մեզ համար թշնամի լինի։ 1994թ-ին մենք որոշել էինք , որ հասնում ենք Քուռ գետի ափին ու բոլոր կամուրջները պայթացնում ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը  դոշը դեմ տվեց, թևերը փռեց Ադրբեջանի վրա ու դրանց փրկեց , թե չէ Ադրբեջան  պետություն գոյություն չէր ունենա։ Մենք Քուռը կգրավեինք, Նախիջևանը կգրավեինք, էնտեղ թալիշներն ու լեզգիներն էլ մեր հետ ոտքի կկանգնեին ու ընդհանրապես Ադրբեջան պետություն էլ գոյություն չէր ունենա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը իր կյանքի գնով պահեց Ադրբեջանը։ Ինքը պետք է պատասխան տա, այս ամեն ինչի  գլուխգործոցը ինքն է»,-նշեց ազատամարտիկը։ Մանրամասները՝ տեսանյութում