Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս փաստաթուղթը ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ հարձակման նախնական ձեւերն են. «Դա նախատեսվում է իրականացնել 2017թ. գարնանը: Այս մտահղացումը տապալելու համար մենք պետք է լինենք նախահարձակ. մենք ինքներս պետք է գնանք ու վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որը այս պահին գտնվում է ՀՀԿ ձեռքին, մանավանդ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն 2017թ. է մնալու, այլեւ չի պատրաստվում դրանից հետո էլ հեռանալ»: Ըստ նրա՝ երեկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մատնեց իրենց ճակատում եղած խուճապը. «Նա ընդգծեց իմ սեռական պատկանելիությունը՝ ասելով, թե կին եմ, դրա համար չի պատասխանի ինձ: Ես այստեղ ոչ կին եմ հանդես գալիս, ոչ էլ տղամարդ, այլ որպես քաղաքական գործիչ եմ հանդես գալիս, որը պատասխաններ է ակնկալում մի իշխանությունից, որը հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները, որոնք իշխանության ձեւակերպմամբ՝ ամայի տարածքներ են: Մեզ ազգային իշխանություններ են պետք, որ չեն գնում Մոսկվա ու ձեռք բերում պայմանավորվածություններ՝ անգամ մեր օդային տարածքի հանձնման մասին: Փաստորեն, մեր ազատագրումը ՌԴ-ից նույնպես կանխվեց: Ուզում եմ հիշեցնել՝ եթե հանդես ես գալիս պարտվողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումը անխուսափելի է, հաջորդ աղետն անխուսափելի է: Մեր միակ ելքը՝ խփել այս հանցավոր ռեժիմին ու վերացնել, այլ միջոց մեզ չի մնացել: Ինձ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց, կա: Տղամարդը....»: Նրա խոսափողն անջատեցին: «Ինձ թվում էր՝ այս երեք օրվա մեր աղոթքներն ավելի բարի կդարձնեն, բայց ավաղ: Պարոն Մկրտչյանը համեցեք, հուսով եմ դուք ավելի պոզիտիվ ելույթ կունենաք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամբիոնի մոտ կանչելով ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին: Վերջինս իր ելույթի սկզբում հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է  արձագանքելու Զարուհի Փոստանջյանի մտքերին, բայց հավատարիմ կմնա Դավիթ Հարությունյանի ու Էդուարդ Շարմազանովի ոճին ու չի պատասխանի: