Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար

Հասարակություն
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 20-24.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 0.52մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է  449.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 185.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության և բաժնի կողմից 1 գործի քննության արդյունքում, ընդհանուր առմամբ 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 264.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ    Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0հզ.դրամ ընդհանուր գումարով. որից՝       Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում, իսկ  Արմավիրի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝  150.0հզ.դրամ ընդհանուր գումարով. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար /շինհրապարակը չպարսպապատելու համար/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար   կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով(Սյունիքի տարածքային բաժին): Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում` կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ՝  80.0հզ.դրամի (Գեղարքունիքի տարածքային բաժին): Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 500.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 69.0հազ,դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝      Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 54.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված թվով 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով, առգրավվել է  4 հատ խեցգետնաորսիչ, 27 կգ խեցգետին, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, առգրավված 7.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է 20.0կգ խեցգետնի ապօրինի որսի դեպք, ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:        Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ: Բնապահպանության նախարարություն