Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ոստիկանը հրաժարվում է Պապի հաղորդության նշխարից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vostikan

Ֆրանցիսկոսի այցը լուսաբանելու համար հավատարմագրված հայաստանցի լրագրողի աչքերը չեն ասի, որ Պապին տեսել են անձամբ. Հայաստանում մահկանացուների հետ Պապի շփումն ամեն կերպ սահմանափակված էր։ Ֆրանցիսկոսին տեսնելը, սակայն, արգելված չէր համապատասխան հեռավորությունից: Գյումրեցիներին դա էլ էր բավարարում։ Այս քաղաքում բոլորը տեսան, թե ինչպես են պատրաստվում Ֆրանցիսկոսի այցին: Օդում ինչ-որ լարվածություն կար։ Որոշ խոնարհներ իրենց ձեռքն էին առել նույնիսկ փոշեկուլն ու ավելը, ուրիշներն իրենց աշխատանքի համար գին էին սահմանել։ Մոտ երկու ժամ աղքատների բարեկամը ստվերում մատուցում էր կաթոլիկ պատարագ, իսկ արեւի տակ կանգնածների ինքնազգացողությունը վատանում էր հենց Հիսուսին ուղղված պապական կամ կաթողիկոսական խոսքերի ընթացքում։ Գյումրիում ոստիկանը հրաժարվում է ընդունել հաղորդության նշխարը։