Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Եսայանը հիշեց Վ. Սիրադեղյանին. Մանրամասն սիրելու օրենսգիրք (տեսանյութ)

Քաղաքականություն
sRiMR-eyrLY

«Ժամանակին Վանո Սիրադեղյանը Հայաստանի մասին խոսելիս մի բան ասաց՝ «Մանրամասն սիրելու հայրենիք»։ Բոլորս սա հիշում ենք։ Իմ տպավորությամբ՝ այս Ընտրական օրենսգրքի նախագիծը դարձել է մանրամասն սիրելու նախագիծ։ 4+4+4 ձևաչափով քննարկվեց նախագիծը, հետո ինչ-որ բան չստացվեց, հետո այստեղից առաջարկներ արեցինք։ Նորից խելք խելքի տվեք, տեսնենք՝ ինչ եք ուզում, որովհետև այս օրենսգիրքը լինելու է ոչ միայն իշխող քաղաքական ուժինը, այլև բոլոր քաղաքական ուժերինը»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նրան զայրացրել էին ընդդիմադիրների քննադատական ելույթները. «Առավոտից լսում եմ ելույթները և արմանք-զարմանք բաներ են տեղի ունենում։ Համաձայնվել են, պայմանավորվել են, բայց այստեղ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։ Երևի Հռոմի պապը մի քիչ շուտ գնաց։ Այ ձեր ցավը տանեմ. նստել եք, քննարկել եք, խելք խելքի եք տվել։ Ձեր իսկ բերած հիմնավորման մեջ գրված է, որ կայացել է համաձայնություն։ Հիմա ուզում եք ցույց տալ ամեն մեկդ, որ ավելի ընդդիմադիր եք։ Է, ցույց տվեք։ Շոգ ա, մարդիկ ոչ մեկիդ հավեսը չունեն։ Բոլորը գիտեն՝ ով է ընդդիմադիր, ով է ոչ ընդդիմադիր, ով ում հետ ինչ է անում»։ Տիկին Եսայանը ԸՕ-ում միայն բառերի խմբագրման կարիք է տեսնում. «Նախագծում գրված է՝ ընտրողը ցուցամատը ներմուծում է սարքի մեջ։ Ցուցամատը չի կարող ներմուծվել, ցուցամատը կարող է դրվել կամ ներդրվել սարքի մեջ, սարքը նկարի ընտրողի մատնահետքը»։