Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՆ-ն թաքցնում է տեղեկատվությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Zekuyc-nkar

«Համեմատելով աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեն երկրի ՀՆԱ-ի հետ՝ Հայաստանը մտնում է այն երկրների առաջին տասնյակում, ում ռազմական բյուջեն ՀՆԱ-ում ամենախոշորներից է»,-այսօր նշեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը։ Կենտրոնն ուսումնասիրություն է կատարել ՊՆ գնումների ոլորտում և պարզել, որ հաճախ նախարարությունը գնումներ է կատարում նույն ընկերությունից։ «Ոլորտում առկա խնդիրները կապված են անփութության, ինչպես նաև՝ կարողությունների պակասի հետ։ Խնդիրների երրորդ խումբը միտումնավոր արված քայլերն են, երբ Պաշտպանության նախարարությունը թաքցնում է տեղեկատվությունը»,-ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։ Հենց վերոնշյալ պատճառով էլ կենտրոնին չի հաջողվել ամբողջական ուսումնասիրություն կատարել Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատություններում։ Հատկապես փակ է պահվում «Հայրենիք» և «Մարտիկ» հիմնադրամների գործունեությունը։ «Հայրենիքը», ըստ ՊՆ-ի, օգնում է նախարարությանը արտաբյուջետային միջոցներով, իսկ «Մարտիկ» հիմնադրամի մասին առհասարակ մութ է ամեն ինչ։ Որտեղի՞ց են գոյանում գումարները, որտե՞ղ են ծախսվում, ի՞նչ կապ ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ինչպե՞ս են հավաքում գումարները։ Դա կարող է լինել փողերի լվացման հնարավորություն կամ շորթում»,-շեշտեց Սոնա Այվազյանը։ Ամբողջությամբ՝ տեսանյութով