Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանի վրա շիշ նետողին բերման են ենթարկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Bagratyan4

14. 57 Հրանտ Բագրատյանի վրա ջրի շիշ նետած քաղաքացուն ակցիայի մասնակիցները անձնապես չգիտեին, նշում էին միայն, որ ազատամարտիկ է։ Ընդդեմ Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգի բողոքի ակցիան Ազգային ժողովի մոտ ավարտվեց։ Հարցը հավանաբար Ազգային ժողովում այսօր չի քննարկվի։ 14.10 Մի քաղաքացի շիշ նետեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի ուղղությամբ։ Նրան բերման ենթարկեցին։ «Դավաճաններ». ցուցարարները՝ ՀՀԿ-ական պատգամավորներին 13.51 Ազգային ժողովի շենքի մոտ Ռուսաստանի հետ ՀՕՊ պայմանագարի դեմ ակցիա իրականացնող անձինք շարժվեցին ԱԺ մյուս մուտքի մոտ, որի ճանապարհին նրանք հանդիպեցին ՀՀԿ-ական պատգամավորների՝ վանկարկելով նրանց «դավաճաններ»: Պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին ցուցարար մի կին ասաց, որ իրենք իրավունք չունեն առանք առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու  որեւէ որոշում կայացնել. «Պատագմավորներն իրենց աշխատավարձը ստանում են քաղաքացիների վճարներից եւ պարտավոր են հաշվի առնել մեր կարծիքը»,-ասաց կինը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւս հանդիպեց ցուցարարներին եւ ստիպված եղավ պատասխանել նրանց հարցադրումներին, սակայն պարոն Հարությունյանի բացատրությունները քաղաքացիներին համոզիչ չէին թվում: Ի դեպ, տարածքում կան ինչպես համազգեստավոր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ:   12. 51 Տարբեր   օրակարգեր ունեցող նախաձեռնությունների մոտ  100 անդամներ այս պահին հավաքվել են ԱԺ-ի շենքի մոտ։ Նրանք պահանջում են չընդունել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ «Մենք օդ չունենք հանձնելու», «Սա դավաճանության հերթական քայլն է».- այպես խորագրված պաստառները ներկայացնում են նրանց տեսակետը։ ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացմանը դեմ արտահայտողները առայժմ չեն ասում, կսկսեն  նստացույց ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ինրպես հայտարարվել էր նախօրոք, թե ոչ։ 2310987