Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետ.«Մենք ուղղակի պետք է հարձակվենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
13530682_821678637967357_1847042533_n

Հռոմի պապի այցը  Հայաստան հավատի յուրօրինակ վերածնունդ էր. քաղաքագետ Լեւոն Շիրինյանը վստահ է, որ  որը հնարավոր չի լինելու նման արտահայտություն օգտագործել առաջիկայում՝  նրա Վրաստան կամ Ադրբեջան այցերի ժամանակ: «Մենք պարտավոր ենք բարձության վրա մնալ: Հռոմի պապի այցը առաքելություն էր, որը ոչ ոք չպետք է փորձի թերագնահատել: Այցելությունը Հայաստան համարում եմ  ուխտագնացություն.  քրիստոնեկական վերածննդի քայլ ավետյաց երկրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Բայց քաղաքագետն այսօր ավելի շատ կարեւորում է ԼՂՀ հակամարտության կարգավորման թեման: «Հայկական կողմն իր պահանջները շատ հասկանալի պետք է ներկայացնի նախ Ռուսաստանին: Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահը եւ բավարարել մեր պահանջները: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա հայկական  կողմը ստատուս քվոն պահելու կարիք չունի: Մենք ուղղակի պետք է հարձակվենք և ոչնչացնենք Ադրբեջանը»,- ավելացրեց  Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը հյուծիչ պատերազմ է վարում: «Ինչ վերաբերում է բուն պատերազմին, ապա սա պատային պատերազմ է, որի ավարտին կամ Հայաստանը չի լինելու կամ Ադրբեջանը: Մենք հակամարտությունը  սրելու կարիք ունենք: Միջազգային հանրություն ասվածը գոյություն չունի եւ  յուրաքանչյուրն ինքը իր շահերը պետք է սպասարկի»,- ավելացրեց  Լեւոն Շիրինյանը:   Քաղաքագետը կարծում  է, եթե  «մենք կոնֆլիկտը չսրենք, կվերջանանք»: