Արթիկի քաղաքապետարանը կոչով դիմում է. Արթիկը օգնության կարիք ունի
Արթիկի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԹԻԿԻՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ Սիրելի´ արթիկցիներ և բոլոր հայ մարդիկ, Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները: Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին: Կատարե´ք դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվերամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: Դուք կարող եք նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից: ՀԱՄԱԽՄԲՎԵ´ՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԹԻԿԻ՝ ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ