Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի հավաքականը ջախջախեց Սլովակիային

Սպորտ
fut

Գերմանիայի հավաքականը վստահ հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի առաջին արգելքը: Այսօր կայացած 1/8 եզրափակիչ փուլի խաղում աշխարհի գործող չեմպիոնները պարզապես ջախջախեցին Սլովակիայի ընտրանուն, որին մոտ մեկ ամիս առաջ 1:3 հաշվով պարտվել էին ընկերական մրցավեճում: Հանդիպման 8-րդ րոպեին պաշտպան Ժերոմ Բոատենգը հուժկու հարվածով բացեց հաշիվը, իսկ 43-ին Մարիո Գոմեսը մոտ տարածությունից կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին Յուլիան Դրաքսլերը շրջադարձ հարվածով երրորդ անգամ գրավեց Սլովակիայի դարպասը: Խաղի հաշիվն ավելի խոշոր կլիներ, եթե 13-րդ րոպեին Մեսութ Օզիլը դիպուկ իրացներ 11մ հարվածը, բայց նա՝ վրիպեց: Գերմանիայի ընտրանին վստահ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Իտալիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 2-ին: