Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևը խոսում է Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման մասին. Ազատություն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serj-aliev

Ադրբեջանի նախագահի խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվը կարող է ավելանալ 2-2.5 անգամ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգում իր հանդիպումները Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ: Նրա խոսքով, Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: «Մենք միայն փուլային տարբերակով կարող ենք լուծել այդ հարցը: Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ հայտնի է, այն երբեք չի փոխվել և չի փոխվի: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: APA գործակալության փոխանցմամբ, Ալիևն անդրադարձել է պետերբուրգյան հայտարարությունում արծարծված ևս մի հարցի: «Հուսով եմ գործընթացը կշարունակվի արագացված տեմպով: Մենք կրկին գնում ենք այդ բանակցություններին առանց որևէ նախապայմաններ ընդունելու: Համատեղ ընդունված հայտարարությունում ներկայացված է ամեն ինչ, այդ թվում և՝ խնդրի կարգավորման ճանապարհները: Դրան զուգահեռ քննարկվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների ավելացման հարցը: Ճիշտ է, այնտեղ թվաքանակ չի նշվում, բայց ես կարող եմ ասել, որ այն կարող է բազմապատկվել առավելագույնը2-2.5 անգամ: Այսինքն, այստեղ հարցը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գիծը չափվում է տասնյակ կիլոմետրերով՝ պետք չէ այստեղ որևէ այլ իմաստ փնտրել: Մանդատը նույնպես իր տեղում է, դրանում ոչ մի փոփոխություն չի եղել: Պարզապես 6 աշխատակիցների փոխարեն 12, 13 կամ 14-ը կլինեն, ահա և վերջ»: Ադրբեջանի նախագահն անդրադառնում է նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառմանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում