Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում շտապօգնության մեքենան շրջվել է. բժիշկն ու բժշկուհին հոսպիտալացվել են

Պաշտոնական
878c379645297fcbe402021d44eabd3d

Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են շտապօգնության "Ford Transit" մակնիշի 633OP61 և "Opel Zafira" մակնիշի  3305GV պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ՝ 1963 թ. ծնված Ռ. Մ.-ը և հերթապահ բուժքույր՝ 1966 թ. ծնված Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները ուղղել են շտապօգնության ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: