Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ

Սպորտ
a1fransia-irlandia

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ եւ մտավ հաջորդ փուլ:   Մարսելում կայացած խաղի 2-րդ րոպեին իռլանդացիները 11մ իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Ռոբերտ Բրեյդին: Դաշտի տերերը հաշիվը հավասարացրին միայն երկրորդ կեսում, երբ 57-րդ րոպեին Անտուան Գրիզմանը գլխի հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Չորս րոպե անց նա կրկին աչքի ընկավ եւ առաջ մղեց իր թիմին: Իռլանդիայի հավաքականը խաղն ավարտեց 10 հոգով, քանի որ 66-րդ րոպեին դաշտից հեռացվեց պաշտպան Շեյն Դաֆին:   Այդպիսով, Ֆրանսիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիա – Իսլանդիա հանդիպման հաղթողի հետ: