Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին Հրազդան գետից 25 օձ է դուրս բերել, որից 24-ը՝ սատկած

Պաշտոնական
ij-oz

Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակաքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են: Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Արխիվային լուսանկար