Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Իռլանդիան ու Գերմանիան կհասնեն ռեւանշի

Սպորտ
gago-2

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի 2016թ Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան անչափ սկզբունքային հակամարտություններ: Նախ խոսքը վերաբերում է 1/8 եզրափակիչ փուլի Ֆրանսիա – Իռլանդիա հանդիպմանը: Պատճառն այն է, որ յոթ տարի առաջ, աշխարհի 2010թ առաջնության անցումային խաղում, Թիերի Անրիի ձեռքով կատարած փոխանցման օգնությամբ միայն ֆրանսիացիները խույս տվեցին պարտությունից եւ փրկվեցին դուրս մնալու վտանգից: Այդ միջադեպքը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում էր վերախաղարկել հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ն չցանկացավ նեղացնել իրենց ավելի շատ շահույթ ապահովող Ֆրանսիայի ֆեդերացիային: «Դա ամենաուժեղ խթանիչն է թիմի համար: Սակայն անկախ դրանից, մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ արժանի ենք բարձր տեղերի», - խաղից առաջ ասել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը: Այսօր կայանալիք Գերմանիա – Սլովակիա հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ աշխարհի գործող չեմպիոնները վերջին անգամ պարտվել են հենց սլովակցի ֆուտբոլիստներին՝ 1:3 հաշվով: Գերմանացիները լավ հնարավորություն են ստացել ռեւանշի հասնելու համար, բացի այդ այս խաղը բոլորովին այլ ինքնարժեք ունի մայիսի 29-ին անցկացրած ընկերական հանդիպման համեմատ: Օրը կավարտվի Հունգարիա - Բելգիա խաղով: Հունգարացիները բավական դիտարժան եւ արդյունավետ խաղ են ցուցադրում այս առաջնությունում, իսկ բելգիացիներն առայժմ երկակի տպավորություն են թողնում: Նրանք մեկ խաղում են ազարտով, մեկ՝ հաշվենկատ, իսկ իտալացիների հետ խաղում ընդհանրապես անհասկանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Երկու թիմերը վերջին պաշտոնական խաղում չեն կարողացել որոշել հաղթողին՝ 1:1: